Կանադան նոր պատժամիջոցներ է սահմանում ռուսաստանյան վերնախավի ու կազմակերպությունների նկատմամբ

Loading...

Կանադան լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանում 58 ֆիզիկական անձանց և կազմակերպությունների, այդ թվում՝ ռուսաստանյան վերնախավի ներկայացուցիչների և նրանց ընտանիքների նկատմամբ։ Այս մասին հայտարարել է վարչապետ Ջասթին Թրյուդոն։

Պատժամիջոցներ են կիրառվել մասնավորապես ՌԴ Անվտանգության խորհրդի անդամների, ներառյալ՝ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովի, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և արդարադատության նախարար Կոնստանտին Չույչենկոյի դեմ։ Կանադան նաև կչեղարկի Ռուսաստանին ավելի վաղ տրված արտահանման թույլտվությունները։

Անցած օրերին Կանադայի իշխանությունները պատժամիջոցներ էին սահմանել` Ուկրաինայի արևելքի ռուսամետ կազմավորումները ճանաչելու Ռուսաստանի որոշմանն ի պատասխան։ Կառավարությունն արգելել է Կանադայի քաղաքացիներին և ընկերություններին ցանկացած ֆինանսական գործարք իրականացնել Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների հետ և մասնակցել Ռուսաստանի սուվերեն պարտքի գնմանը:

Պատժամիջոցներ են սահմանվել նաև Ռուսաստանի երկու պետական բանկերի և Պետդումայի պատգամավորների նկատմամբ, որոնք կողմ են քվեարկել այդ «հանրապետությունների» ճանաչմանը։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button