Հայաստանի ՊՆ-ը հերքում է սահմանին կրակոցների մասին Բաքվի հերթական հաղորդումը

Loading...

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է սահմանին կրակոցների մասին Ադրբեջանի ռազմական գերատեսչության հաղորդումը։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, շարունակելով սահմանային իրադրության վերաբերյալ պարբերական ապատեղեկատվությունների իր գործելաոճը, հայտարարում է, թե փետրվարի 23-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ադրբեջանական կողմին ևս մեկ անգամ կոչ է անում զերծ մնալ սահմանային իրադրության վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ տարածելուց», — ասված է ՀՀ ՊՆ լրատվական վարչության հաղորդագրությունում։

Պաշտպանական գերատեսչությունը վստահեցնում է, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն առավոտյան հաղորդել է, թե չորեքշաբթի երեկոյան՝ ժամը 20։30-20։55, Գորիսի ուղղությամբ տեղակայված դիրքերից հայկական Զինված ուժերի ստորաբաժանումները հրաձգային զենքերից գնդակոծել են Լաչինի շրջանի Ահմեդլի բնակավայրում ադրբեջանական բանակի դիրքերը, ներկայումս իրավիճակը տվյալ ուղղությունում կայուն է։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button