Պաշտոնանկություններ Զինված ուժերում

Loading...

Զինված ուժերում վարչապետի առաջարկությամբ և նախագահի հրամանագրով մի շարք պաշտոնանկություններ են կատարվել:

Այսպես, Արտակ Դավթյանն ազատվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից: Այս պահին Գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակման վերաբերյալ վարչապետի աշխատակազմից առաջարկություն նախագահականում չի ստացվել, «Ազատությանը» տեղեկացրին Բաղրամյան 26-ից:

Նրանից բացի, վարչապետը պաշտոններից ազատել է 4 վարչությունների պետերի:

Արթուր Պողոսյանն ազատվել է ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի, Անդրանիկ Մակարյանը` Պատրաստության գլխավոր վարչության պետ-ՀՀ ԳՇ պետի տեղակալի, Արմեն Հարությունյանը` Հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետի, Արմեն Առուշանյանը` Ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոններից:

Նրանցից Արտակ Դավթյանը և Անդրանիկ Մակարյանը մեղադրյալ են, համապատասխանաբար` «անպիտան հրթիռների» քրեական գործով և պատերազմի ժամանակ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի գործով։

Գլխավոր դատախազության հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության ընթացքում մեկ անգամ պաշտոնանկ արված, ապա կրկին Գլխավոր շտաբի պետ նշանակված Արտակ Դավթյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելու համար, որը ծանր նյութական հետևանքներ է առաջացրել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 10-ին հայտարարել էր Օնիկ Գասպարյանին Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին, նույն օրն ավելի ուշ միջնորդել նախագահին ԳՇ պետ նշանակել Արտակ Դավթյանին։

Հիշեցնենք՝ 2018-ի մայիսին՝ հեղափոխությունից հետո Դավթյանը ստանձնել էր Գլխավոր շտաբի պետի պաշտոնը, 2020-ի հունիսին նրան այդ պաշտոնում փոխարինեց Օնիկ Գասպարյանը։ Իսկ 2020-ի հուլիսից մինչև նոյեմբեր Դավթյանը զբաղեցրել է Ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահի պաշտոնը:

Արտակ Դավթյանը պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով հետագայում նշանակվել էր հատուկ հանձնարարությունների գծով ավագ սպա։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button