Ջո Բայդենը, Բորիս Ջոնսոնը, Յենս Ստոլտենբերգը դատապարտում են Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա

Loading...

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման կապակցությամբ հայտարարություններ են արել։

«Միայն Ռուսաստանն է պատասխանատվություն կրում մահերի համար»

«Միայն Ռուսաստանն է պատասխանատու ավերածությունների համար», որը կբերի Ուկրաինայի վրա հարձակումը, հայտարարել է Ջո Բայդենը։

«Ողջ աշխարհի աղոթքները Ուկրաինայի ժողովրդի համար են, որը տառապում է ռուսական ուժերի կողմից չհրահրված և չարդարացված հարձակման հետևանքով։ Նախագահ Պուտինը ընտրել է կանխամտածված պատերազմի ճանապարհը, որը կհանգեցնի մարդկային ահռելի կորուստների և տառապանքի։ Միայն Ռուսաստանն է պատասխանատվություն կրում մահերի համար, որը կբերի այս հարձակումը, և Միացյալ Նահանգներն ու իր դաշնակիցներն ու գործընկերները կպատասխանեն միասնական և վճռական եղանակով։ Աշխարհը պատասխանատվության կկանչի Ռուսաստանին»,- հայտարարել է Բայդենը։

ԱՄՆ նախագահը հավելել է, որ առավոտյան մեծ յոթնյակի երկրների հետ հանդիպում կանցկացնի, որից հետո ԱՄՆ ժողովրդի առջև ուղերձով հանդես կգա, որպեսզի բացատրի Ռուսաստանի դեմ հետագա պատժամիջոցները։

«Պուտինը ընտրել է արյունահեղության և ավերածության ճանապարհը»

Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ ցնցված է ուկրաինական սարսափելի իրադարձություններից։ Նրա խոսքով, Պուտինը ընտրել է արյունահեղության և ավերածության ճանապարհը։Վարչապետը խոստացել է, որ Մեծ Բրիտանիան ու դաշնակիցները վճռական պատասխան կտան։

«Վճռականորեն դատապարտում եմ ՌԴ-ի այս անխոհեմ, չհրահրված հաձրակումը»

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, թե Ռուսաստանը «անխոհեմ և ոչ մի բանով չհրահրված հարձակում է սկսել Ուկրաինայի դեմ։

«Ես վճռականորեն դատապարտում եմ Ռուսաստանի այս անխոհեմ և չհրահրված հաձրակումը Ուկրաինայի դեմ, որը վտանգի տակ է դնում անհամար խաղաղ բնակիչների կյանքը։ Հերթական անգամ, չնայած մեր պարբերական զգուշացումներին և դիվանագիտությունում ներգրավվելու անդադրում ջանքերին, Ռուսաստանն ընտրեց ինքնիշխան և անկախ երկրի դեմ ագրեսիայի ուղին», — ասված է Ստոլտենբերգի հայտարարությունում, որը հրապարակված է Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտոնական կայքէջում։

Ստոլտենբերգը Ռուսաստանին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և հարգել Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

Այսօր առավոտյան Վլադիմիր պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին՝ «տարածաշրջանի մարդկանց ցեղասպանությունից պաշտպանելու» համար։ Նա դիմել է ուկրաինացի զինվորականներին և կոչ արել վայր դնել զենքերը։

Նրա ուղարձին զուգահեռ լրատվամիջոցները սկսեցին հաղորդել Կիևում, Խարկովում, Օդեսայում, Կրամատրոսկում, Բերդյանսում և այլ քաղաքներում պայթյունների և հրթռիների կիրառման մասին։

Ականատեսները նաև հաղորդում են, որ Դոնբասում հուժկու կրակոցներ են պրոռուսական անջատողականների կողմից, և որ հարձակման են ենթարկվել Ուկրաինայի տարածքում բոլոր ռազմական օբյեկտները։

Նախագահ Զելենսին ողջ Ուկրաինայի տարածքում ռազմական դրություն է հայտարարել, նա հաստատել է, որ Ռուսաստանը հարվածներ է հասցնում ուկրաինական ռազմական և սահմանապահ ենթակառուցվածքների վրա։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button