Անկարան անընդունելի է համարում Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի նկատմամբ սկսված ռազմական գործողությունները:
«Այս հարձակումը ոչ միայն անտեսում է Մինսկի համաձայնագիրը, այլև կոպտորեն խախտում միջազգային իրավունքը և լուրջ վտանգ ստեղծում մեր տարածաշրջանի և աշխարհի համար: Թուրքիան, որ հավատացած է երկրների տարածքային ամբողջականությունը ու ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտությանը, դեմ է զենքի միջոցով սահմանների փոփոխմանը», – մասնավորապես, ասված է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության մեջ:
Թուրքիայի արտաքին գերատեսչությունը Ռուսաստանին կոչ է արել անհապաղ դադարեցնել «այս անօրինական գործողությունը»՝ աջակցություն հայտնելով Ուկրաինայի քաղաքական միասնությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը: