Բորիս Ջոնսոնը ՆԱՏՕ-ի արտակարգ գագաթնաժողով է հրավիրում

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակով պայմանավորված ՆԱՏՕ-ի արտակարգ գագաթնաժողով է հրավիրում։

Բրիտանական կառավարության ղեկավարը պատրաստվում է հատուկ ուղերձով հանդես գալ։

«Սա աղետ է մեր մայրցամաքի համար», – Թվիթերում գրել է վարչապետ Ջոնսոնը՝ շարունակելով․ – «Պատրաստվում եմ խոսել G7-ի առաջնորդների հետ և կոչ անել ՆԱՏՕ-ի բոլոր առաջնորդների անհապաղ հանդիպում հրավիրել»։

Ժամեր առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին։ Առավոտից հաղորդվում է Կիևում և այլ քաղաքներում պայթյունների, կրակոցների մասին։ Ավելի վաղ Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարներն էին օգնություն խնդրել Ռուսաստանի նախագահից։
Շաբաթասկզբին Ռուսաստանը պաշտոնապես ճանաչել է Դոնբասի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։ Միջազգային հանրությունը մեծամասամբ դատապարտում է պաշտոնական Մոսկվայի այդ քայլը։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button