«Նովայա գազետա» թերթի գլխավոր խմբագիրը պաշտպանում է Ուկրաինային

«Նովայա գազետա» թերթի գլխավոր խմբագիր, Նոբելյան խաղաղության մրցանակակիր Դմիտրի Մուրատովը իր ձայնն է բարձրացրել ընդդեմ Ուկրաինայի դեմ պատերազմի։

«Այսօր վաղ առավոտյան մենք բոլորս հավաքվեցինք խմբագրությունում։ Մեզ մոտ վիշտ է։ Մեր երկիրի նախագահ Պուտինի հրամանով Ուկրաինայի դեմ պատերազմ է սկսվել, և ոչ մեկը չկա պատերազմը կանգնեցնելու համար։ Վշտի հետ մեկտեղ մենք ամոթ ենք զգում, քանի որ գլխավոր հրամանատարի ձեռքը, թանկարժեք ավտոմեքենայի բրելոկի պես, պտտեցնում է միջուկային զենքի կոճակը։ Ի՞նչ է, մյուսը միջուկային համազա՞րկն է, այլապես ինչպե՞ս մեկնաբանել Պուտինի խոսքերը հատուցման զենքի մասին։

«Նովայա գազետայի» այս համարը մենք կթողարկենք երկու լեզուներով՝ որովհետև մենք երբեք Ուկրաինան թշնամի չենք ճանաչի, իսկ ուկրաներենը՝ թշանամու լեզու», – ասել է նա իր տեսաելույթում։

«Եվ վերջինը՝ միայն ռուսաստանցիների հակապատերազմական շարժումը կարող է այս մոլորակի վրա փրկել կյանքը» ,- հավելել է Դմիտրի Մուրատովը։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button