Ռուս զինվորականները գրավել են Չեռնոբիլի ատոմակայանը, այս մասին հայտնել է Ուկրաինայի Զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատարի առաջին խորհրդական Ալենա Շևցովան։
«Ռուսները գրավել են Չեռնոբիլի կայանը։ Կայանի անձնակազմը պատանդ է պահվում։ Դա հղի է ոչ միայն Ուկրաինայի, այլև Եվրոպայի անվտանգությամբ»,- գրել է ուկրաինացի բարձրաստիճան զինվորականը։
Ավելի ուշ այս տեղեկությունը հաստատել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։