Բլինքեն․ Պուտինը կփորձի գրավել Կիևը և տապալել Զելենսկու կառավարությունը

Loading...

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեկ ասել է, որ Վլադիմիր Պուտինը կփորձի գրավել Կիևը և տապալել Վլադիմիր Զելենսկու կառավարությունը։

Ուկրաինայի մայրաքաղաքն «անկասկած կանգնած է գրավման վտանգի առաջ», ու «շատ հնարավոր է, որ շրջափակման մեջ հայտնվի», հայտարարել է Բլինքենը CBS News-ին տված հարցազրույցում։

Ռուսական զանգվածային ներխուժումը, ԱՄՆ պետքարտուղարի խոսքով, «շարունակվում է և սպառնում է Կիևին և Ուկրաինայի այլ խոշոր քաղաքներին»:

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button