Թուրքիան կարող է սահմանափակել ռուսական ռազմանավերի անցումը, բայց ոչ դեպի բազաներ․ Չավուշօղլու

Loading...

Թուրքիան կարող է սահմանափակել Բոսֆորի ու Դարդանելի նեղուցներով ռուսական ռազմանավերի անցումը, սակայն դրանք իրավունք կունենան վերադառնալ իրենց բազաներ, հայտարարել է երկրի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։

Ավելի վաղ Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոնդարը հայտարարել էր, որ Կիևը Անկարայից պահանջում է փակել նեղուցները ռուսների համար։

Մոնտրոյի կոնվենցիան ընդունվել է 1936 թվականին։ Այն պահպանում է նեղուցներով առևտրային նավերի անցման ազատությունը ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմի ժամանակ: Միևնույն ժամանակ, փաստաթուղթը սահմանափակում է Սև ծովում ոչ սևծովյան պետությունների ռազմանավերի գտնվելը երեք շաբաթով։ Արտակարգ իրավիճակներում Թուրքիան իրավունք ունի արգելել կամ սահմանափակել զինվորականների անցումը Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button