Հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի և Չինաստանի նախագահները

Loading...

Վլադիմիր Պուտինն ու Չինաստանի նախագահ Սի Ծինպինը հեռախոսազրույց են ունեցել։ Չինական աղբյուրների փոխանցմամբ՝ Ծինպինն իր աջակցությունն է հայտնել Ուկրաինայի շուրջ իրավիճակը երկխոսության միջոցով կարգավորելու ջանքերին։

Այսօր հերթական անգամ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Պուտինին կոչ է արել նստել բանակցությունների սեղանի շուրջ։

«Ուկրաինայի տարածքով մեկ մարտեր են ընթանում։ Եկեք բանակցությունների սեղանի շուրջ նստենք, որպեսզի կանխենք մարդկային զոհերը», — ռուսերեն լեզվով հայտարարել է Զելենսկին։

Այսօր ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան բանակցություններ կվարի միայն այն բանից հետո, երբ Ուկրաինան դադարեցնի իր ռազմական դիմադրությունը ռուսական բանակին։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button