Հեռախոսազրույց Ռուսաստանի և Իրանի նախագահների միջև

Loading...

Հեռախոսազրույց են ունեցել Իրանի և Ռուսաստանի նախագահները։

Պաշտոնական Թեհրանի նախաձեռնությամբ տեղի ունեցած զրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինը Էբրահիմ Ռաիսիին տեղեկացրել է Ուկրաինայի շուրջ իրավիճակի զարգացման մասին՝ «հատուկ ռազմական գործողություն անցկացնելու որոշման համատեքստում»։

Կրեմլի փոխանցմամբ՝ Իրանի նախագահն «ըմբռնում է հայտնել անվտանգության ոլորտում Ռուսաստանի մտահոգությունների վերաբերյալ՝ կապված ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ապակայունացնող գործողությունների հետ»։

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստեղծված իրավիճակը բնութագրել է որպես օրինական պատասխան տասնամյակների ընթացքում անվտանգության պայմանագրերի խախտման և իր երկրի անվտանգությունը խաթարելու Արևմուտքի ջանքերին», — փոխանցում է Իրանի նախագահի մամլո ծառայությունը։

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button