ՄԱԿ-ի տվյալներով՝ Ուկրաինայում զոհվել է առնվազն 25 խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ 102-ը

Loading...

ՄԱԿ-ի տվյալներով՝ Ուկրաինայում գնդակոծությունների և օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 25 խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ 102 մարդ։

Կազմակերպությունը նշում է, որ այս տվյալները, ամենայն հավանականությամբ, հեռու են իրականությունից, վիրավորների ու զոհերի թիվը կարող է շատ ավելի մեծ լինել։

Ուկրաինայի պաշտպանության ռազմավարության կենտրոնը փետրվարի 25-ի առավոտյան հայտնել է 137 զինվորի մահվան, 316 վիրավորի մասին։ Հաղորդվում է նաև 57 խաղաղ բնակիչների մահվան մասին, որոնցից երկուսը երեխաներ են։ Տուժել է 177 խաղաղ բնակիչ, գրում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն։ Ռուսական բանակում կորուստների մասին պաշտոնական տվյալներ դեռ չկան։

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը Sky News-ին տված հարցազրույցում ասել է, որ ներխուժումից հետո առաջին օրը 450 ռուս զինվոր է սպանվել։ Ուկրաինայի պաշտպանության ռազմավարության կենտրոնը պնդում է, որ ռուսական կողմի զոհերի թիվը մոտ 800 է։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button