ՆԱՏՕ-ն պետք է ավելի հստակ քայլեր ձեռնարկի և չսահմանափակվի Ուկրաինայի հարցով հայտարարություններով. Էրդողան

Loading...

ՆԱՏՕ-ն պետք է ավելի հստակ քայլեր ձեռնարկի և չսահմանափակվի Ուկրաինայի հարցով հայտարարություններով, «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։

Նա նաև նշել է, որ թե՛ Եվրամիությունը, թե՛ բոլոր նրանք, որոնք արևմտամետ հայացքներ ունեն, մինչ այս պահը լուրջ և վճռական դիրքորոշում չեն ցուցաբերել ուկրաինական հարցում։

«Միայն հանդես են գալիս Ուկրաինային ուղղված բազմաթիվ խորհուրդներով։ Հստակ քայլեր չկան։ Խորհուրդներ են հնչում մինչև օրս», — հայտարարել է Թուրքիայի առաջնորդը՝ չհստակեցնելով, թե ինչ քայլեր է ակնկալում Արևմուտքից Ուկրաինայի հարցով կամ Ուկրաինայի վրա հարձակված Ռուսաստանի դեմ։

ՆԱՏՕ-ի կազմում Անկարայի դաշնակիցները Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցներ են սահմանել։ Անկարան այդ պատժամիջոցներին չի միացել։ Թուրքիան լավ հարաբերություններ ունի ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ։

Անկարան ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանի հարձակումն անընդունելի է և որ աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։ Թուրքիայի իշխանությունները, սակայն, Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների մասին խոսելիս խուսափում են «ներխուժում» բառն օգտագործել։ Անկարան շարունակում է խորացնել կապերը Մոսկվայի հետ պաշտպանության և էներգետիկայի ոլորտում, բայց նաև անօդաչու թռչող սարքեր է վաճառել Ուկրաինային և պայմանագիր կնքել «Բայրաքթարների» համատեղ արտադրություն սկսելու շուրջ։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button