Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Սանկտ Պետերբուրգից տեղափոխվեց Փարիզ

Loading...

ՈւԵՖԱ-ն այսօր կարևոր որոշում է ընդունել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպման վերաբերյալ: Խաղը պետք է տեղի ունենար մայիսի 28-ին Սանկտ Պետերբուրգի «Գազպրոմ-Արենա» մարզադաշտում, որտեղ իր հանդիպումներն է անցկացնում տեղական «Զենիթ»-ը: Հաշվի առնելով Ուկրաինայի վրա Ռուսաստանի ռազմական հարձակումը՝ ՈւԵՖԱ-ն որոշել է եզրափակիչը տեղափոխել Փարիզ: Այն տեղի կունենա նույն օրը «Ստադ դը Ֆրանս» մարզադաշտում:

«ՈւԵՖԱ-ն շնորհակալություն է հայտնում Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնին այս աննախադեպ ճգնաժամի պահին եվրոպական ֆուտբոլի ամենահեղինակավոր խաղը Ֆրանսիայում անցկացնելու հարցում ցուցաբերած անձնական աջակցության համար: ՈւԵՖԱ-ն Ֆրանսիայի կառավարության հետ միասին ամեն բան կանի անասելի մարդկային տառապանքներ և ավերածություններ վերապրող Ուկրաինայի ֆուտբոլիստներին և նրանց ընտանիքներին փրկելու համար», — ասվում է կառույցի հայտարարությունում:

ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեն պատրաստ է հարկ եղած դեպքում անցկացնել արտակարգ ժողովներ և կայացնել իրավիճակի զարգացումից բխող լրացուցիչ անհապաղ որոշումներ:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button