Պապիկյանն ու Շոյգուն քննարկել են ՀՀ զինված ուժերի արդիականացման ու բարեփոխումների ընթացքը

Loading...

Ռուսաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հանդիպել է իր ռուս գործընկերոջ՝ ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ:

Հայաստանի ռազմական գերատեսչության փոխանցմամբ՝ քննարկումների ընթացքում անդրադարձել են ՀՀ զինված ուժերի արդիականացմանն ու բարեփոխումների ընթացքին:

Պապիկյանը և Շոյգուն բարձր են գնահատել հայ-ռուսական դաշնակցային համագործակցության և քաղաքական երկխոսության դինամիկան, Ռուսաստանի դերն ու ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի կայունացմանը, ինչպես նաև Արցախում իրականացվող ՌԴ խաղաղապահ առաքելության արդյունավետությունը:

«Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ։ Քննարկվել են հայ-ռուսական երկկողմ և բազմակողմ ձևաչափով ռազմական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր», — ասված է ՀՀ ՊՆ տարածած հայտարարությունում:

Սուրեն Պապիկյանը Սերգեյ Շոյգուին հրավիրել է պաշտոնական այցով ժամանել Հայաստան:

Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարն այսօր ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի հուշահամալիրին:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button