Ռուսաստանը պատրաստ է պատվիրակություն ուղարկել Մինսկ Ուկրաինայի հետ բանակցելու համար

Loading...

Ռուսաստանը պատրաստ է պատվիրակություն ուղարկել Մինսկ Ուկրաինայի հետ բանակցելու համար, այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Ինչպես հայտնի է, այսօր Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի չեզոք կարգավիճակը քննարկելու պատրաստակամության մասին: Ի սկզբանե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ գործողության նպատակն է օգնել Լուգանսկի ժողովրդական հանրապետությանը և Դոնեցկի ժողովրդական հանրապետությանը՝ այդ թվում Ուկրաինայի ապառազմականացման և ապազգայնականացման միջոցով: Իսկ դա, ըստ էության, հանդիսանում է չեզոք կարգավիճակի անբաժանելի բաղադրիչ», — ասել է Կրեմլի խոսնակը։

Պեսկովը նշել է, որ ռուսաստանյան պատվիրակության կազմում կլինեն պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների, ինչպես նաև նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներ։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button