Ռուսաստանի ներխուժումից հետո ավելի քան 50 հազար մարդ դուրս է եկել Ուկրաինայից։ Այս մասին Թվիթերյան գրառմամբ տեղեկացնում է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին։
«Ավելի քան 50 հազար ուկրաինացի փախստականներ դուրս են եկել իրենց երկրից վերջին 48 ժամվա ընթացքում, մեծ մասը Լեհաստան ու Մոլդովա», – գրել է նա, նշելով, որ ավելի մեծ քանակի մարդիկ շարժում են դեպի սահմաններ։