ԵԽ նախարարների կոմիտեն որոշել է դադարեցնել Եվրոպայի խորհրդին Ռուսաստանի անդամակցությունը, այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է Պետդումայի փոխխոսնակ, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում ռուսական պատվիրակության ղեկավար Պյոտր Տոլստոյը:
Պետդումայի փոխխոսնակը քննադատել է այս որոշումը՝ նշելով, որ առանց Ռուսաստանի «Եվրախորհրդի աշխատանքը կորցնում է իր իմաստը»: