Լատվիայի արտաքին գերատեսչության ղեկավար Էդգարս Ռինկևիչսը Թվիթերում տեղադրած գրառմամբ հայտնել է, որ Եվրոպական միության արտաքին գործերի խորհուրդը հավանություն է տվել պատժամիջոցների երկրորդ փաթեթին:
Դրանում ներառվել է մի շարք պաշտոնյաների՝ այդ թվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի ֆինանսական ակտիվների սառեցումը:
Ռինկևիչսը մանրամասներ չի հայտնել, սակայն հաղորդել է, որ Եվրոպական միությունն արդեն աշխատում է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների երրորդ փաթեթի վրա: