Հռոմի Ֆրանցիսկոս պապը անձամբ գնացել է Հռոմում Ռուսաստանի դեսպանատուն իր անհանգստությունը հայտնելու Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման կապակցությամբ։
Սա համարվում է աննախադեպ և դիվանագիտական արարողակարգի շեղում, քանի որ սովորաբար օտարերկրյա բանագնացներն են կանչվում Վատիկանի պետքարտուղարի կողմից կամ հանդիպում Պապի հետ Առաքելական պալատում:
Վատիկանի խոսնակ Մատեո Բրունին հայտնել է, որ Պապը մոտ 30 րոպե է անցկացրել դեսպանատանը:
«Նա գնացել է պատերազմի կապակցությամբ իր մտահոգությունը հայտնելու», – Reuters-ին ասել է Սուրբ Աթոռի ներկայացուցիչը՝ չհստակեցնելով հարցը, թե արդյոք Ֆրանցիսկոսը պապը առաջարկե՞լ է Վատիկանի միջնորդությունը իրավիճակի հանգուցալուցման համար։