Վրաստանը չի միանում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին

Վրաստանը, հաշվի առնելով երկրի ազգային և ժողովրդի շահերը, չի պլանավորում միանալ Ռուսաստանի դեմ Արևմուտքի տնտեսական և ֆինանսական պատժամիջոցներին։ Այդ մասին այսօր հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Պատժամիջոցների սահմանումը «ավելի մեծ վնաս կհասցնի մեր երկրին և մեր ժողովրդին», – նշել է Ղարիբաշվիլին։

Վրաստանի կառավարության ղեկավարը նաև ասել է, որ Ազգային անվտանգության խորհրդի և խորհրդարանի արտահերթ նիստեր անցկացնելու անհրաժեշտություն չի տեսնում։

Հարցին, թե ծրագրո՞ւմ է արդյոք ի նշան համերաշխության Կիև այցելել, Ղարիբաշվիլին արձագանքել է, թե Ուկրաինայի օդային տարածքը փակ է։

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button