Anonymous-ը պատերազմ է հայտարարել Ռուսաստանի կառավարությանը

Loading...

Anonymous հաքերային խումբը կիբերպատերազմ է հայտարարել ռուսաստանյան կառավարությանը։ Այս մասին անանուն համայնքի ներկայացուցիչները տեղեկացրել են Թվիթերում։

«Anonymous թիմը պաշտոնապես պատերազմ է հայտարարում Ռուսաստանին», — ասվում է խմբի հրապարակման մեջ, որին ավելացվել է #Ukraine հեշթեգը։

Հաքերներն արդեն պատասխանատվություն են ստանձնել Russia Today հեռուսաստաընկերության կայքի վրա հարձակման համար։ Երեկվանից հասանելիության հետ կապված խնդիրներ ունեն նաեւ Կրեմլի, Ռուսաստանի կառավարության, խորհրդարանի կայքերը։

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությանը կից Համակարգչային միջադեպերի ազգային համակարգող կենտրոնը հայտարարել է ռուսական տեղեկատվական ռեսուրսների վրա կիբերհարձակումների սպառնալիքի կրիտիկական մակարդակ։

«Հարձակումները կարող են ուղղված լինել կարևոր տեղեկատվական ռեսուրսների և ծառայությունների գործունեությունը խաթարելուն՝ հեղինակությանը վնաս պատճառելով, այդ թվում՝ քաղաքական նպատակներով», — ասվում է հաղորդագրությունում։

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button