Հաագայի դատարանը հետևում է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին և կարող է հետաքննություն սկսել։
«Հետևում եմ Ուկրաինայում և նրա շուրջ տեղի ունեցող զարգացումներին։ Հիշեցնեմ բոլոր կողմերին, որոնք բռնություն են իրականացնում ուկրաինական տարածքում․ իմ գրասենյակը կարող է իր իրավասության շրջանակում հետաքննել Ուկրաինայում կատարված ցանկացած ցեղասպանություն, մարդկության դեմ հանցագործություն և ռազմական հանցագործություն», – հայտարարել է Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Քարիմ Խանը։