Հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի և Չինաստանի նախագահները

Վլադիմիր Պուտինն ու Չինաստանի նախագահ Սի Ծինպինը հեռախոսազրույց են ունեցել։ Չինական աղբյուրների փոխանցմամբ՝ Ծինպինն իր աջակցությունն է հայտնել Ուկրաինայի շուրջ իրավիճակը երկխոսության միջոցով կարգավորելու ջանքերին։

Այսօր հերթական անգամ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Պուտինին կոչ է արել նստել բանակցությունների սեղանի շուրջ։

«Ուկրաինայի տարածքով մեկ մարտեր են ընթանում։ Եկեք բանակցությունների սեղանի շուրջ նստենք, որպեսզի կանխենք մարդկային զոհերը», – ռուսերեն լեզվով հայտարարել է Զելենսկին։

Այսօր ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան բանակցություններ կվարի միայն այն բանից հետո, երբ Ուկրաինան դադարեցնի իր ռազմական դիմադրությունը ռուսական բանակին։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button