Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու, ապա՝ Պուտինի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Նրա հետ խորհրդակցելուց հետո Մակրոնը զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և պահանջել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։ Այս մասին հաղորդում է Ելիսեյան պալատը։

Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներն անկեղծորեն մտքեր են փոխանակել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button