Ուկրաինայի մայրաքաղաքը թևակոխել է պաշտպանության փուլ. Կիևի քաղաքապետ

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ Ուկրաինայի մայրաքաղաքը թևակոխել է պաշտպանության փուլ։

«Քաղաքը թևակոխել է պաշտպանության փուլ։ Այժմ որոշ շրջաններում կրակոցներ և պայթյուններ են լսվում։ Ուկրաինացի զինվորականները վնասազերծում են ռուսական դիվերսիոն խմբերին։ Ցավոք սրտի, այդ դիվերսիոն խմբերից մի քանիսն արդեն ներթափանցել են Կիև», – Ֆեյսբուքում գրել է Կլիչկոն։

«Իրավիճակը բարդ է, բայց մենք հավատում ենք մեր զինված ուժերին», – հավելել է Կիևի քաղաքապետը՝ մայրաքաղաքի բնակչությանը խնդրելով մնալ տներում, թաքստոցներում և սննդամթերք կուտակել։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button