Զելենսկիու փոխանցմամբ, Ալիևը և Էրդողանը պատրաստ են միջնորդել պատերազմը դադարեցնելու հարցում

Loading...

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստ են միջնորդել Ռուսաստանի հետ բանակցելու և պատերազմը դադարեցնելու գործում:

Զելենսկին ողջունել է ադրբեջանցի և թուրք պաշտոնակիցների նախաձռնությունը և հայտնել է նաև, որ Ադրբեջանը խոստացել է նավթամթերքով օգնել Ուկրաինային:

«Ուկրաինայի լավ բարեկամ Ադրբեջանի նախագահ Իլհամ Հեյդարի Ալիևը, ինձնից տեղեկանալով, որ մեր երկրում նավթամթերքի պակաս է, օգնություն է խոստացել, ամեն ինչ բարդ է, բայց կլինի»,- ասել է Զելենսկին:

Ալիևն, իր հերթին, Twitter-ում գրել է, որ Զելենսկին շնորհակալություն է հայտնել հրադադարի հաստատմանն ուղղված ջանքերի և մարդասիրական օգնություն, այդ թվում դեղամիջոցներ Ուկրաինա ուղարկելու համար:

Ըստ Ալիևի, հեռախոսազրույցը տեղի է ունեցել ուկրաինական կողմի նախաձեռնությամբ:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button