Մեկ օրում Ուկրաինայից ավելի քան 47 հազար մարդ է մուտք գործել Լեհաստան

Loading...

Վերջին մեկ օրվա ընթացքում Ուկրաինայից ավելի քան 47 հազար մարդ մուտք է գործել Լեհաստան։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Լեհաստանի սահմանապահ ծառայությունը՝ թվիթերյան գրառմամբ:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ավելի վաղ Լեհաստանի իշխանությունները ռազմական գործողություններ սկսվելու դեպքում Ուկրաինայից Լեհաստան գնացողների թիվը գնահատել էր 1 միլիոն։

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button