Ռուսաստանի զինված ուժերը լիակատար վերահսկողություն են հաստատել Մելիտոպոլ քաղաքի վրա. ՌԴ ՊՆ

Loading...

Ռուսաստանի զինված ուժերը իրենց վերահսկողության տակ են վերցրել ուկրաինական Մելիտոպոլ քաղաքը, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումները լիակատար վերահսկողություն են հաստատել Մելիտոպոլ քաղաքի վրա», — «Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ այսօր հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

«Ռուս զինծառայողները ձեռնարկում են բոլոր միջոցները խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովելու և ուկրաինական հատուկ ծառայությունների և ազգայնականների կողմից սադրանքները բացառելու համար»,- ասել է նա։

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button