Անհրաժեշտ է որոշում կայացնել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է նախագահ Վլադիմիր Զելենսկին:
«Եկել է պահը՝ մեկընդմիշտ փակելու երկարատև քննարկումը և որոշել Ուկրաինայի անդամակցության հարցը ԵՄ-ին»,- գրել է Ուկրաինայի ղեկավարը։
Զելենսկին հավելել է, որ Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ քննարկել է Ուկրաինային հետագա օգնության հարցը։