Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շաբաթ օրը Կիևից տեսանյութ է հրապարակել, հայտարարելով, որ Ուկրաինան կապիտուլյացիայի չի գնա։
«Մի հավատացեք ֆեյքերին։ Ես այստեղ եմ, մենք զենքը վայր չենք դնի, կպաշտպանենք մեր երկիրը, մեր արդարությունը, մեր հողը, մեր երեխաներին», – ասել է Զելենսկին։
Թվիթերի իր էջում տեղադրված տեսանյությում նա կանգնած է Կիևի կենտրոնում գտնվող նախագահի նստավայի դիմաց։
Ժողովրդին ուղղված մեկ այլ տեսաուղերձով Զելենսկին ասել է, որ անցած գիշերվա մարտերում ուկրաինական բանակը հետ է մղել ռուսական ուժերի հարձակումը և վերահսկում է մայրաքաղաքը։