Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Վրաստանի ու Մոլդովայի նախագահների հետ հեռախոսազրույցներում ասել է, որ Ֆրանսիան կաջակցի նրանց՝ «լարվածության և անկայունության ցանկացած փորձերի դեմ»։
«Մենք կանգնած ենք Մոլդովայի և Վրաստանի կողքին՝ պաշտպանելու նրանց ինքնիշխանությունն ու անվտանգությունը», – փետրվարի 26-ին կայացած հեռախոսազրույցների մասին հաղորդում է Ելիսեյան պալատը։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պլանավորել է գալիք շաբաթվա սկզբին այցելել Փարիզ։