Կրեմլի պաշտոնական կայքը հայտնում է, որ շաբաթ օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով նաև հայ-ադրբեջանական սահմանին կայունություն և անվտանգություն ապահովելու հարցերը։
Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։ Նշվում է, որ նրանք շարունակել են մտքերի փոխանակումը Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարություններում ամրագրված պայմանավորվածությունների իրականացման գործնական ասպեկտների շուրջ՝ ներառյալ հայ-ադրբեջանական սահմանին կայունություն և անվտանգություն ապահովելու հարցերը։
Շոշափվել են նաև երկկողմ հարաբերությունների որոշ հրատապ թեմաներ։