ԱՄՆ-ն և ԵՄ երկրները կողմ են Ռուսաստանին SWIFT բանկային համակարգից անջատելուն

Loading...

Միացյալ Նահանգները և Եվրամիության երկրները կողմ են Ռուսաստանին SWIFT բանկային համակարգից անջատելուն։ Նախօրեին Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենն առաջարկել էր ԵՄ-ին փորձել քվեարկել ռուսական «որոշ» բանկերի համակարգից անջատելու, ինչպես նաև Ռուսաստանի Կենտրոնական բանկի ակտիվների սառեցման օգտին։

Նրա խոսքով` այս առաջարկը համաձայնեցվել է ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի և Կանադայի հետ։

Խանութների դարակներից ներկրվող ապրանքների անհետացում, գների աճ, արժեզրկում, արտերկրում քարտով վճարելու անկարողություն, սրանք, ըստ պաշտոնյայի, սպառնում են Ռուսաստանին:

«Մենք միասին ծրագրում ենք միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու, որ Ռուսաստանը չկարողանա օգտագործել իր Կենտրոնական բանկի պահուստները՝ աջակցելու իր արժույթին և դրանով իսկ խաթարելու մեր պատժամիջոցների ազդեցությունը», — հավելել է Եվրահանձնաժողովի ղեկավարը:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button