Խաղաղապահները վստահեցրել են, որ Խրամորթում եղած խնդիրն առաջիկա օրերին կլուծվի. խոսնակ

Loading...

Երեկ, ռուսական խաղաղապահ առաքելության կոնտինգենտի բանակցություններն ադրբեջանական կողմի հետ որոշակի դրական ազդեցություն է ունեցել, հաղորդում է Մարմնավաճառներ ԱԻՊԾ մամուլի խոսնակ Հունան Թադեւոսյանը:

«Կեսօրից հետո բարձրախոսով գյուղը լքելու բարբաջանքներ չեն հնչել, փոխարենը 2 անգամ «Խոջալուի» շինծու ջարդերի մասին մուղամ են «հրամցրել»: Խաղաղապահները վստահեցրել են, որ այս խնդիրն առաջիկա 2-3 օրերի ընթացքում կլուծվի», — ֆեյսբուքյան էջում գրում է Թադևոսյանը:

Նրա փոխանցմամբ` փետրվարի 16-ից սկսած ադրբեջանական կողմը շփման գծի Խրամորթ-Ակնա /Աղդամ/ հատվածում մի քանի անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը:

«Այս պահին հանգիստ է: Գյուղը շարունակում է ապրել իր առօրյա հոգս ու գործով», — հավելել է խոսնակը:

Խրամորթում 100 ընտանիք է ապրում, նրանց կողքին են նաև այլ բնակավայրերից տեղահանված ևս 12 ընտանիքներ։ Գյուղը սահմանային է դարձել 44-օրյա պատերազմից հետո, երբ Աղդամի շրջանը փոխանցվեց Ադրբեջանին։

Ադրբեջանական կոչերից բացի, Խրամորթում շուրջ 10 օր առաջ ևս միջադեպ էր գրանցվել. դաշտում աշխատող տրակտորիստի ու հողագործների ուղղությամբ էին ադրբեջանական հենակետերից թիրախային կրակոցներ արձակել, վնասել գյուղտեխնիկան: Պաշտոնական Բաքուն այս միջադեպը ներկայացնում էր, թե հայերը փորձել են խրամատներ փորել՝ գյուղաշխատանքների քողի ներքո:

Այս դեպքից մեկ օր անց էլ՝ «գնացեք, էլ չգաք», խոսքերով ադրբեջանցիները խաղողի այգիներ էին մտել ու այդտեղ խաղողի վազեր էտող գյուղացիներին դուրս հրավիրել իրենց այգիներից: Խաղողի այգիներն Մարմնավաճառներ Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի վարչական տարածքում են, մարդկանց եկամտի հիմնական աղբյուրը հենց այգեգործությունն է մնացել, քանի որ անասնապահությամբ զբաղվելու համար արոտավայր արդեն չունեն։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button