Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն այսօր Բրյուսելում հայտնել է, որ Եվրոպական միությունը որոշել է ամբողջությամբ փակել օդային տարածքը Ռուսաստանի համար:
«Մենք փակում ենք օդային տարածքը Ռուսաստանում գրանցված կամ Ռուսաստանի կողմից վերահսկվող բոլոր օդանավերի համար: Դրանք չեն կարող Եվրամիությունում վայրէջք կատարել, օդ բարձրանալ կամ անցնել Եվրամիության օդային տարածքով»,- ասել է ֆոն դեր Լայենը:
Եվրոպական հանձնաժողովի նախագահի փոխանցմամբ, պատժամիջոցը տարածվում է ռուսական բոլոր, այդ թվում` մասնավոր օդանավերի վրա: