Ռուսական զորքերը մտել են Խարկով, հայտնել է շրջանային պետական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։
«Թեթև տեխնիկայի բեկում է եղել, այդ թվում՝ քաղաքի կենտրոնական հատվածում», – ասել է նա։
Նա քաղաքացիներին հորդորել է մնալ կացարաններում. ՌԴ պաշտպանության նախարարությունը դեռ չի մեկնաբանել տեղեկությունը։
Հայտնվել են տեսանյութեր, որոնք, իբր, ցույց են տալիս, թե ինչպես են ռուսական զորքերը մտնում Խարկով: