Վլադիմիր Պուտինը հրամայել է բանակի զսպիչ ուժերին անցնել հատուկ ռեժիմի ծառայության

Ռուսաստանի բանակը նախագահ և գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինի հրամանով այսօրվանից անցնում է ծառայության հատուկ ռեժիմի: Պուտինի խոսքով, նա այդ որոշումն է կայացրել, հաշվի առնելով Ռուսաստանի հասցեին Արևմուտքի ղեկավարների ագրեսիվ հայտարարությունները:

«ՆԱՏՕ-ի առաջատար պետությունների բարձրագույն պաշտոնատար անձինք ագրեսիվ հայտարարություններ են հնչեցնում մեր երկրի հացեին: Հրամայում եմ պաշտպանության նախարարին և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին ռուսաստանյան բանակի զսպիիչ ուժերում հայտարարել մարտական հերթապահության հատուկ ռեժիմ»,- ասել է Պուտինը պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ հանդիպման ժամանակ:

«Լսու՛մ եմ»,- պատասխանել են Ռուսաստանի բանակի երկու բարձրաստիճան հրամանատարները:

Շոյգուի և Գերասիմովի հետ զրույցում Պուտինը նաև նշել է, թե «արևմտյան երկրները Ռուսաստանի նկատմամբ անբարյացակամ գործողությունների են դիմում տնտեսական ասպարեզում»:

«Նկատի ունեմ ապօրինի պատժամիջոցները, որոնց մասին բոլորը լավ գիտեն»,- ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նախագահի, նախարարի և գլխավոր շտաբի պետի հանդիպումը տեղի է ունեցել Ուկրաինայում Ռուսաստանի բանակի «հատուկ ռազմական գործողությունների» ֆոնին:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button