Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան հայտարարել է, որ հետայսու իր երկիրը Կիևին կտրամադրի նախկինի համեմատությամբ «ավելի լուրջ զինատեսակներ»: Այդ մասին վարչապետն ասել է CNN Prima NEWS չեխական հեռուստակայանի թղթակցին:
«Երեկ ես զրուցել եմ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, դա զրույց էր պատերազմ վարող երկրի ղեկավարի և դրա զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի հետ: Նա խնդրեց տրամադրել կոնկրետ զինատեսակներ և կոնկրետ զինամթերք: Ես հանձնարարեցի մեր զինվորականներին իմանալ, թե արդյո՞ք մենք կարող ենք դրանք մատակարարել: Ինձ զեկուցեցին, որ կարող ենք: Զելենսկու հետ երկրորդ հեռախոսազրույցում ես այդ մասին նրան հաղորդեցի»,- ասել է Ֆիալան:
Նրա փոխանցմամբ, այսօր Պրահայում կառավարությունը պետք է հավանություն տա այդ զինատեսակներն Ուկրաինային տրամադրելու առաջարկին: