Պուտինը ցանկանում է վերստեղծել ռուսական կայսրությունը. Շոլց

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գործողությունները սպառնում են Եվրոպայի անվտանգությանը, նա ցանկանում է վերստեղծել ռուսական կայսրությունը, Բունդեսթագում ելույթի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլերը։

Նրա խոսքով` Եվրոպան չի կարող թույլ տալ, որ «Պուտինի և ազատ աշխարհի այս հակամարտությունը բացի հին վերքերը և բերի նոր ցնցումների»:

Շոլցը նշել է, որ Եվրոպայում երկարաժամկետ անվտանգությունն առանց Ռուսաստանի անհնար է, սակայն «Պուտինը տեսանելի ապագայում կվտանգի այդ անվտանգությունը»։

Գերմանիայի կանցլերը հայտարարել է նաև Գերմանիայում բնական գազի երկու տերմինալների կառուցման մասին՝ ի պատասխան Ուկրաինա ռուսական ներխուժման և ռուսական բնական գազից կախվածության։ Շոլցը համոզված է, որ տերմինալների կառուցումը` հեղուկ գազ ստանալու համար, կնպաստի Ռուսաստանից իր էներգետիկ անկախության մեծացմանը:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button