Բելառուսում հերթական անգամ փոխել են Սահմանադրությունը

Loading...

Կիրակի օրը Բելառուսում կայացել է սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն։ Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ քվեարկությանը մասնակցել է գրանցված ընտրողների 78 տոկոսը, առաջարկված փոփոխություններին կողմ է քվեարկել դրանց 82 տոկոսը։

Ավելի քան մեկ տարի առաջ ձևավորված Սահմանադրական հանձնաժողովը առաջարկել էր փոփոխությունների ենթարկել Սահմանադրության հոդվածների կեսից ավելին։ Դրանց համաձայն՝ Բելառուսում պահպանվելու է կառավարման նախագահական համակարգը։ Դրան զուգահեռ ընդլայնվելու են Անվտանգության խորհրդի և Համաբելառուսական ժողովրդական ժողովի լիազորությունները։ Բացի այդ, Սահմանադրությունից հեռացվել է 18-րդ հոդվածը, որով ամրագրվում էր Բելառուսի հրաժարումը միջուկային զենքից։

Սրանք Բելառուսի Սահմանադրությունում կատարված երրորդ փոփոխություններն էին։ Նախորդ երկուսը նախաձեռնվել էին 1996-ին և 2004-ին։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button