Ռուս մեծահարուստների բրիտանական անշարժ գույքը և շքեղ ու գերթանկ զբոսանավերը կարող են տեսանելի ապագայում հայտնվել կալանքի տակ:
Բրիտանիայի տրանսպորտի նախարարությունը նավահանգիստներին խնդրել է արգելել ռուսական դրոշի ներքո նավարկող բեռնատար, ուղևորատար կամ մասնավոր ռուսական նավերի մուտքը:
Բրիտանիան մտադիր է արգելել միկրոէլեկտրոնիկայի և նավարկման սարքավորումների վաճառքն ու փոխանցումը Ռուսաստանին:
Բացի այդ, Լոնդոնը սահմանում է ռուսական ֆինանսական կառույցների նկատմամբ նոր պատժամիջոցներ, որոնց թվում է դրանց անջատումը SWIFT միջազգային վճարային համակարգից:
Պատժամիջոցներ կսահմանվեն, մասնավորապես, Ռուսաստանի Կենտրոնական բանկի նկատմամբ:
Դրա նպատակն է «կանխել Ռուսաստանի Կենտրոնական բանկի միջոցներով սանկցիաների բացասական ազդեցությունը մեղմելու հնարավորությունը»:
Կսառեցվեն ВТБ, Совкомбанк և Внешэкономбанк դրամատների ակտիվները: Նշված հաստատություններին կարգելեն վճարումներ կատարել բրիտանական ֆունտ ստերլինգով և անկանխիկ տարբերակով:
Քննարկվում է նաև Сберабанк-ի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը:
Վարչապետ Բորիս Ջոնսոնի կառավարությունը Բրիտանիայի քաղաքացիներին հորդորում է հրաժարվել ուղևորություններից Ռուսաստան, իսկ այդ երկրում գտնվողներին կոչ է անում անհապաղ վերադառնալ:
Լոնդոնը նախապատրաստում է պատժամիջոցներ նաև Բելառուսի և Դոնեցկի երկու ինքնահռչակ կազմավորումների նկատմամբ: