Եվրոպա անցած ուկրաինացիներին երեք տարով ԵՄ տարածքում մնալու իրավունք կարող է տրվել

Loading...

«Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Եվրոպա անցած ուկրաինացիներին իրավունք կընձեռնվի ընդհուպ մինչև երեք տարի մնալ և աշխատել ԵՄ տարածքում», -այսօր Բրյուսելում հայտարարել է ԵՄ ներքին գործերի հանձնակատար Իլվա Յոհանսոնը։

«Հուսով եմ, որ ԵՄ անդամ 27 պետությունների ներքին գործերի նախարարները այս առաջարկը կհաստատեն մինչև հինգշաբթի՝ մարտի 3-ը», — հայտարարել է հանձնակատարը։

Յոհանսոնի խոսքով՝ այս պահին Ուկրաինայից ԵՄ է անցել ավելի քան 400 հազար փախստական։ «Մենք, սակայն, ակնկալում ենք, որ դրանց թիվը կարող է հասնել մի քանի միլիոնի», — նշել է եվրոպացի պաշտոնյան։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button