Մարտի 2-ին խորհրդարանը կքննարկի հանրապետության նախագահի ընտրություն հարցը

Loading...

Խորհրդարանը մարտի 2-ին կքննարկի հանրապետության նախագահի ընտրություն հարցը։ Քիչ առաջ հրապարակվել է Ազգային ժողովի խորհուրդի որոշումը։

Արմեն Սարգսյանը Հայաստանի նախագահի պաշտոնից հրաժարական տվեց հունվարի 30-ին, հաջորդ օրն Ազգային ժողովն արդեն ստացել էր նրա հրաժարականը։ Դիմումից յոթ օր անց Արմեն Սարգսյանի լիազորությունները Հայաստանի նախագահի պաշտոնում դադարեցին․ Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանն ստորագրեց համապատասխան արձանագրությունը։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նախագահի պաշտոնում առաջադրեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանին։ Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները թեկնածու չառաջադրեցին՝ հայտարարելով, որ «որևէ կերպ չեն մասնակցելու» Հանրապետության նախագահի ընտրությանը։

Արմեն Սարգսյանի հրաժարականից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե նախագահը պետք է ներդաշնակ աշխատի կառավարության և ԱԺ մեծամասնության հետ՝ նշելով՝ իշխանության թևերը ոչ թե մեկը մյուսին պետք է հակադրվեն, այլ՝ լրացնեն։

Առաջին փուլով ընտրվելու համար թեկնածուին առնվազն 81 պատգամավորի քվե է հարկավոր։ Առաջին փուլում իշխանական խմբակցությունը ընդդիմության կարիքն ունի, բայց նախագահի ընտրության երկրորդ ու երրորդ փուլեր կան, որտեղ իշխանական խմբակցությունը անհրաժեշտ ձայները միայնակ էլ կարող է ապահովել։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button