Ուկրաինան հատուկ ընթացակարգով Եվրամիությանն անդամակցելու պաշտոնական դիմում է ներկայացնում, սոցիալական ցանցերում գրել է երկրի վարչապետ Դենիս Շմիգալը։
«Ուկրաինացիները վաղուց են ապացուցել, որ եվրոպական հանրության անբաժան մասն են։ Եկել է այդ փաստը թղթի վրա ամրագրելու ժամանակը», – նշել է ուկրաինական կառավարության ղեկավարը։
Շմիգալի խոսքով՝ Կիևում հույս ունեն, որ Ուկրաինայի անդամակցության որոշումը անհապաղ կերպով կկայացվի։