Ուկրաինական Գլխավոր շտաբը պնդում է, որ ռուսական զորքերը ծանր կորուստներ են կրում

Ուկրաինայի զինված ուժերի Գլխավոր շտաբը պնդում է, որ ռուսական հարձակման արագությունը դանդաղել է։ Այդ մասին այսօր հայտարարել է Ուկրաինայի բանակի պաշտոնական ներկայացուցիչը։

«Ռուսաստանցի զավթիչները նվազեցրել են հարձակման տեմպերը, սակայն դեռ շարունակում են հաջողությունը զարգացնելու փորձերը։ Հարձակման ընթացքում հակառակորդը շարունակում է հարվածներ հասցնել քաղաքացիական և ռազմական օդանավակայաններին, հրամանատարական կետերին, ՀՕՊ համակարգերին, բնակավայրերին և պաշտպանական շրջաններում տեղակայված ստորաբաժանումներին։ Հակառակորդը, սակայն, բարոյալքված է և ծանր կորուստներ է կրում», – վստահեցնում էր Ուկրաինայի ԶՈւ Գլխավոր շտաբի ներկայացուցիչը։

«Ուկրաինական միայն մեկ բրիգադի անցած օրվա ընթացքում հաջողվել է ոչնչացնել ռուսական ռազմական տեխնիկայի և անձնակազմի հինգ շարասյուն։ Արձանագրվում են դասալքության և հրամանները կատարելուց հրաժարման դեպքեր։ Զավթիչները հասկացել են, որ քարոզչությունն ու իրականությունը տարբերվում են իրարից», – հայտարարում էր ուկրաինական բանակի պաշտոնական ներկայացուցիչը։

Երեկ՝ Ուկրաինայի դեմ պատերազմի չորրորդ օրը, Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը առաջին անգամ հայտարարել է ռուսաստանցի զինվորականների շրջանում զոհերի մասին, թվեր, սակայն, չի նշել։ «Ցավոք, մեր ընկերներից զոհեր և վիրավորներ կան։ Բայց մեր կորուստները բազմակի քիչ են, քան ոչնչացված ազգայնականները և ուկրաինական զինված ուժերի զինծառայողների կորուստները», – շեշտել է ՌԴ ռազմական գերատեսչությունը։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button