«Ռուսաստանցի միլիարդատեր, լոնդոնյան «Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, Չուկոտկայի նախկին նահանգապետ Ռոման Աբրամովիչը օժանդակում է ռուս-ուկրաինական բանակցություններին», – -սեփական աղբյուրները վկայակոչելով՝ գրում է իսրայելական Jerusalem Post թերթը։
Պարբերականի տեղեկություններով՝ Աբրամովիչը բանակցային գործընթացում ներգրավվել է ուկրաինական կողմի խնդրանքով։
Jerusalem Post-ը նաև հավելում է, որ այս պահին Աբրամովիչը գտնվում է Բելառուսի տարածքում։