Եվրամիությունը կազմել է պատժամիջոցների նոր ցուցակ, որում ընդգրկվել են «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինը, «Տրանսնեֆտի» ղեկավար Նիկոլայ Տոկարևը, «Պրոմսվյազբանկի» ղեկավար Պյոտր Ֆրադկովը:
Միլիարդատերերից այդ ցուցակում են ներառվել Ալեքսեյ Մորդաշովը, Միխայիլ Ֆրիդմանը, Ալիշեր Ուսմանովը, Պյոտր Ավենը, թավջութակահար-գործարար Սերգեյ Ռոլդուգինը և ուրիշներ:
Պաշտոնատար գործիչներից սանկցիաների ցուցակում են փոխվարչապետ Դմիտրի Չերնիշենկոն, շինարարության և տրանսպորտի նախարարներ Իրեկ Ֆայզուլինը և Վիտալի Սավելևը, «Եդինայա Ռոսիա» կուսակցության գլխավոր խորհրդի քարտուղար, Դաշնային խորհրդի փոխնախագահ Անդրեյ Տուրչակը:
Բացի այդ, սանկցիաներ են սահմանվել Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի և մի շարք լրագրողների նկատմամբ, նրանց թվում են Տիգրան Կեոսայանը, Անտոն Կրասովսկին, Արկադի Մամոնտովը, Օլգա Սկաբեևան, Ռոման Բաբայանը, պատմաբան, հրապարակախոս Մոդեստ Կոլերովը և գրող Զախար Պրիլեպինը: