Եվրոպան կարող է ականատես լինել աշխարհամասում վերջին տարիների ամենամեծ հումանիտար ճգնաժամին: Այս նախազգուշացումը տարածել է Եվրահանձնաժողովը Ուկրաինայից մարդկանց զանգվածային արտագաղթի ֆոնին։
Ավելի քան 360 հազար մարդ արդեն լքել է երկիրը, նրանցից 200 հազարը հատել է Լեհաստանի հետ սահմանը։ Բայց ԵՄ-ը պետք է պատրաստվի շատ ավելի մեծ միգրացիոն ճգնաժամի:
Մարդկանց օգնելու համար Եվրահանձնաժողովն արդեն կոչ է արել ԵՄ անդամ երկրներին կրճատել բյուրոկրատական քաշքշուկները պատերազմից փախուստի դիմած Ուկրաինայի քաղաքացիների համար:
Փաստորեն, դաշինքի բոլոր 27 երկրները համաձայնել են ընդունել ուկրաինացի փախստականներին՝ չկիրառելով ապաստան տրամադրելու ստանդարտ ընթացակարգը, որը հաճախ երկար է ձգձգվում։ Այս որոշումն ընդունվել է միաձայն՝ ԵՄ ներքին գործերի նախարարների հանդիպման արդյունքներով։
Բաց դռների քաղաքականությունը կգործի երեք տարի։ Լեհաստանի հետ մեկտեղ Հունգարիան, Սլովակիան և Ռումինիան նույնպես բացում են իրենց սահմանները՝ ռմբակոծություններից փրկվել փորձողներին ներս թողնելու համար: